Ռոմանովների թագը՝ Ամստերդամում

Էրմիտաժ թանգարանը Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Ամստերդամի Էրմիտաժում բացվել է Ռուսաստանի կայսերական արքունիքին նվիրված հատուկ ցուցադրություն. շուրջ 300 թանկարժեք զարդեր, հարյուրավոր նկարներ ու շքեղ հանդերձներ, որոնք ի ցույց են դնում սանկտպետերբուրգյան բարձրաշխարհիկ կյանքը՝ 18-19-րդ դարերում:

Ի թիվս այլ բացառիկ նմուշների, Ամստերդամ է բերվել նաև Ալեքսանդր երրորդի տիկնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի ադամանդակուռ թագը: Ցուցադրությունը բաց է մինչև հաջորդ տարվա գարուն: