Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ քաղաքական բարեփոխումների պահանջով

Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ քաղաքական բարեփոխումների, մասնավորապես, նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

«Խաղաղ հավաքի համար թույլտվություն պետք չէ», «ազատությունը չի կարող սահմանափակվել», «իշխանությունը չպետք է ծառայի մեկ մարդու», վանկարկել են ցույցի մասնակիցները:

Անկախությունից հետո՝ անցած մոտ երեկ տասնամյակում, Ղազախստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն եղել՝ ամիսներ առաջ, երբ բազմամյա իշխանավարումից հետո նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական ներկայացրեց՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Նախագահ ընտրվեց վերջինիս կողմից առաջադրված Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների ավելի քան 70 տոկոսը: Միջազգային դիտորդները, սակայն, հաղորդել էին լայնածավալ խախտումների մասին: