ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշնանային զորակոչի հրամանագիր է ստորագրել, որը համարվում է ամենամեծը 2016 թվականից ի վեր։
Ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների՝ բանակ է զորակոչվում 18-ից մինչև 30 տարեկան 135 հազար տղամարդ։ Զորակոչը ենթադրում է զինծառայություն Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական բազայում՝ ի տարբերություն զորահավաքի, որի մասնակիցները զորակոչվում են պատերազմի։