Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները

Երրորդ օրն է՝ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը:

Աշխատանքներին, ըստ հաղորդագրության, ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։

Որոնումներին մասնակցում են նաև կամավորներ։

Տիգրան Օվանեսովը կորել է հոկտեմբերի 27-ի կեսօրին, ըստ մարզպետի՝ մայրիկի ծննդյան օրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեղարքունիքում շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները