ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կհրամայի 10 տոկոսով կրճատել չվերթները ԱՄՆ 40 խոշոր օդանավակայաններում՝ շաթդաունի պատճառով:
Reuters-ի փոխանցմամբ՝ այս քայլը ավիաընկերություններին ստիպել է զգալիորեն կրճատել չվերթները ընդամենը 36 ժամվա ընթացքում:
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև շաթդաունի պատճառով 13 հազար ավիատրանսպորտի և 50 հազար Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցներ աշխատել են առանց վարձատրության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտնել է, որ շաթդաունի շուրջ հանդիպում չի լինի, մինչև կառավարությունը չվերսկսի աշխատանքը