Ումերով․ «Առաջիկա օրերին Զելենսկին կարող է մեկնել Վաշինգտոն»

«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ կկազմակերպվի նոյեմբերին՝ հնարավոր ամենամոտ ժամկետներում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ այցի նպատակն է՝ «ավարտին հասցնել խաղաղության պայմանների շուրջ աշխատանքները և համաձայնություն ձեռք բերել նախագահ Թրամփի հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են՝ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ