Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնելով, որ մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է:
Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են: Պատճառները պաշտոնապես դեռ չեն հաղորդվում: Հայաստանի տարբեր մարզերում հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար օպերատիվ շտաբ է ձևավորվել, այն ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը:
Ճամբարակ–Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին: