Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

ՆԳՆ-ը հերքում է տեղեկությունները, թե հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան և հորդորում հետևել միայն պաշտոնական լրահոսին։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են: Պատճառները պաշտոնապես դեռ չեն հաղորդվում: Հայաստանի տարբեր մարզերում հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար օպերատիվ շտաբ է ձևավորվել, այն ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է. ՆԳՆ