Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն նախօրեին հայտնել էր, որ Դիլիջանի «Կազաչի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում դեռ հինգ օր առաջ բռնկված հրդեհը գրեթե մարված են համարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակի նոր տարածում չի գրանցվել. ի՞նչ իրավիճակ է հրդեհների վայրում այս պահին