Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամի դոտացիա կտրամադրի Երևանի քաղաքապետարանին՝ տրանսպորտի վարձավճարների թերհավաքագրման պատճառով առաջացած բյուջետային ճեղքը փակելու և նոր տրոլեյբուսներ գնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 27-ի նիստում։
Ըստ որոշման հիմնավորման՝ քաղաքապետարանը այս տարվա համար տրանսպորտի ուղեվարձից գոյացող 21.3 մլրդ դրամի եկամուտ էր կանխատեսել, սակայն այս գումարից 5.5 միլիարդի չափով թերհավաքագրում է եղել, ինչը թույլ չի տալիս քաղաքապետարանին մի շարք ծախսեր ֆինանսավորել, այդ թվում՝ գնել 45 նոր տրոլեյբուսներ։
Նոր տրոլեյբուսների ձեռք բերման 30 տոկոսը կատարվելու է կառավարության կողմից, մյուս 70 տոկոսը՝ քաղաքապետարանի։ Ըստ կառավարության՝ Երևանի քաղաքապետարանը տրոլեյբուսների գնման համար միջոցները պետք է հատկացնի եկող տարվա սկզբին իր այլ եկամուտներից։
Մանրամասները տե՛ս այստեղ