Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը նշանակվել է բանակցություններում երկրի պատվիրակության ղեկավար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ մասին հրամանագիրը ստորագրել է այսօր։
Մեկ շաբաթ առաջ այս պատվիրակության ղեկավար էր նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Սակայն նախօրեին նա հրաժարական տվեց՝ իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։
Պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված են Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հրամանագրում նշվում է, որ պատվիրակությունը նախատեսված է «երկարատև և արդարացի խաղաղության» շուրջ բանակցություններ վարելու համար՝ Միացյալ Նահանգների, այլ միջազգային գործընկերների և Ռուսաստանի մասնակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երմակը հայտարարել է ռազմաճակատ մեկնելու մտադրության մասին