Ուկրաինան Սև ծովում ԱԹՍ-երով հարվածել է ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի. Reuters

Ուկրաինան Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի կողմից նավթ արտահանելու համար օգտագործվող երկու լցանավերի, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնյան։

Այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերին հարվածելու համատեղ գործողությունը ղեկավարել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը, ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ուրբաթ օրը Բոսֆորի նեղուցի մոտակայքում երկու լցանավերում պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել նավերի վրա, և սկսվել են փրկարարական գործողություններ այնտեղ գտնվողների համար։

Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնյան ասել է, որ երկու լցանավերն էլ դատարկ էին և ուղևորվում էին դեպի Նովոռոսիյսկ նավահանգիստ, որը Ռուսաստանի խոշոր նավթային տերմինալ է։

«Տեսանյութում երևում է, որ հարվածից հետո երկու լցանավերն էլ լուրջ վնաս են կրել և գործնականում դուրս են եկել շահագործումից։ Սա էական հարված կհասցնի ռուսական նավթի փոխադրմանը», - ասել է պաշտոնյան։

Նա չեն նշել, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել հարվածները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ՝ Բոսֆորի նեղուցի մոտ գտնվող երկու լցանավերի վրա