Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց պատարագի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ ՔՊ-ականներ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց պատարագի։

Պատարագին մասնակցել է նաև միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, ով «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահն է:

Վեհափառի անվան զեղչումից հետո հավաքվածներից մեկը՝«Հայաքվեի» խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանը վանկարկեց. «Գարեգին Բ՝ կաթողիկոս», նրան ուժով դուրս բերեցին եկեղեցուց:

Իրավապահները Իշխանյանին քաշքշելով նստեցրին ոստիկանական մեքենան և բերման ենթարկեցին:

Your browser doesn’t support HTML5

Միջադեպ պատարագի ժամանակ

Անցած կիրակի էլ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում էր պատարագի վարչապետը:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին Կաթողիկոսին քննադատած ու Փաշինյանի շնորհակալությանն արժանացած հոգևորականներից Նավասարդ Կճոյանի առաջնորդած Արարատյան թեմի եկեղեցիներից է:

Նախօրեին մի խումբ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Նավասարդ Կճոյանը կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:

«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակնկալում ենք՝ կաթողիկոսը, կամովին հանգստյան կկոչվի և հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել». եպիսկոպոսներ