Հռոմի Պապը այցելել է Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցի և աղոթել

Լուսանկարը Vatican News-ի էջից

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի չորրորդ և վերջին օրը սկսեց աղոթքով Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում, հայտնում է Vatican News-ը։

Իր խոսքում Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Աստծուն «հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում»։

Լևոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։ «Այդ ժամանակից ի վեր, Աստծո շնորհով, մեր Եկեղեցիների միջև «գթասրտության երկխոսությունը» ծաղկում է ապրել», - ասել է նա։

Հռոմի պապը հայտարարել է, որ Թուրքիա իր այցը նվիրված է Նիկիական հանգանակին, քանի որ Եկեղեցին նշում է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը, և հիշեցրեց Եկեղեցու գոյության առաջին դարերում Արևելքի և Արևմուտքի միջև տիրող միասնության մասին։

«Մենք պետք է ոգեշնչվենք վաղ եկեղեցու փորձից՝ լիակատար հաղորդությունը վերականգնելու համար, որը չի ենթադրում կլանում կամ տիրապետություն, այլ մեր եկեղեցիների կողմից Սուրբ Հոգուց ստացված պարգևների փոխանակում՝ Հայր Աստծո փառքի և Քրիստոսի մարմնի կառուցման համար», - ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։