Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:
Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։
Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.) 2019 թ., Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (օգոստոս, 2016թ.), Կազանի փաստաթուղթը, ՌԴ փաթեթային առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը: Սակայն, հայտնի չէ՝ արդյոք բանակցային բոլոր փաստաթղթերն են սրանք, թե ոչ, անհայտ է նաև, ինչ սկզբունքով են ընտրվել հրապարակումները:
Այս փաստաթղթերի շարքում չկա Քի Վեսթի տարբերակը, իսկ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ, այլ «Հայկական ժամանակ»-ում 2008 թվականի հրապարակումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերիԿառավարությունից չեն մանրամասնել, թե ինչու է նախկին ղեկավարներից միայն երրորդ նախագահի նամակը հանրայնացվել, իսկ մյուս առաջնորդների գրագրությունը՝ ոչ:
Շուրջ 10 ամիս առաջ վարչապետը հանձնարարել էր «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»: Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, ստացել մերժում:
Նախորդ ամիս անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների տված հարցազրույցներին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանը դարձյալ կոչ է անում հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը, Փաշինյանի հետ բանավեճը՝ մերժում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախյան բանակցությունների շուրջ վերստին թեժ բանավեճ ընդդիմության և վարչապետի միջև