Հռոմի պապի՝ Բեյրութի պատարագին 150 հազար մարդ է մասնակցել

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լևոն 14-րդի կողմից այսօր Բեյրութում մատուցած պատարագին 150 հազար մարդ է մասնակցել։

Այս մասին հաղորդում են լիբանանյան աղբյուրները։ Պատարագի ավարտին Լևոն 14-րդը մեկնել է Բեյրութի օդանավական, որտեղից Լիբանանի բնակչությանն ուղղված վերջին կոչով է հանդես եկել։

«Ես արտահայտում եմ խաղաղության հաստատման իմ ցանկությունը, նաև մի կոչ եմ հնչեցնում՝ վերջ տվեք բոլոր հարձակումներին և թշնամական գրոհներին»,- հայտարարել է Հռոմի պապը՝ ընդգծելով,- «Մենք պետք է ընդունենք՝ զինված պայքարից որևէ օգուտ չկա։ Զենքը մահաբեր է, իսկ բանակցություները՝ կառուցողական»,- նշել է Լևոն 14-րդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապը Լիբանանի իշխանություններին խաղաղության կոչով է դիմել

Մերձավորարևելյան այս շրջագայության ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելել էր նաև Թուրքիա, աղոթել Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցում։

Հռոմի պապը Լիբանան է ժամանել Թուրքիայից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի Պապը այցելել է Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցի և աղոթել