Քննչականն Արցախի վերջին նախագահին որպես վկա հարցաքննության է կանչել Բագրատ սրբազանի և մյուսների գործի շրջանակում: Հարցաքննությունից առաջ Սամվել Շահրամանյանն «Ազատությանն» ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու են իրեն նորից Աննչական կանչել:
«Մենք տեղյակ չենք՝ ինչ գործով են մեզ կանչել, կներկայանանք, վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի», - ասաց Շահրամանյանը:
Հարցաքննությունը տևեց ավելի քան մեկ ժամ: Դրանից հետո փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն «Ազատությանը» հաստատեց, որ հարցաքննությունն իսկապես Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործի շրջանակում էր, բայց իրենք նախաքննական գաղտնիքը պահպանելու ստորագրություն են տվել և ինքը մանրամասներ չի կարող փոխանցել, միայն ասաց՝ հարցաքննությունից հետո Շահրամանյանի վկայի կարգավիճակը չի փոխվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հայտնում է՝ «Սրբազան պայքար» շարժման գործով 15 անձ կալանավորվել էԻ՞նչ կապ ունի Արցախի վերջին նախագահը ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործի հետ, որով մեղադրյալ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա 17 համախոհները: Քննչականն այս գործի մի մասն առանձնացրել ու 4 ամիս առաջ է ուղարկել դատարան, բայց հիմնական գործի նախաքննությունը շարունակվում է, և Շահրամանյանին հենց սրա շրջանակում էլ հարցեր ունեին քննիչները:
Ամիսներ առաջ, երբ իրավապահները հայտարարեցին ենթադրյալ ահաբեկչության փորձի բացահայտման մասին և հրապարակեցին տարբեր լուսանկարներ, այս թվում՝ իրենց բնորոշմամբ՝ իշխանության զավթման պլանը, այնտեղ կային տարբեր գործիչների անուններ: Շահրամանյանի անունն այդ ցանկում չկար:
Անցած տարի իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ու ամիսներ առաջ ճաղերի հետևում հայտնված բարձրաստիճան հոգևականն Արցախի վերջին նախագահի հետ հրապարակային շփում ունեցել էր իր պայքարի օրերին: Բագրատ սրբազանն իր ավտոմեքենան նվիրել էր Սամվել Շահրամանյանին: Քննչական կոմիտեն այդ ժամանակ Արցախի վերջին նախագահի ծառայողական մեքենան առգրավել էր քրեական գործի շրջանակում: Այն առնչվում է Արցախի հայաթափման ժամանակ Հայաստան բերված պետական գույքը սեփականացնելուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հատուկ ջոկատայինները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասներն ու տարել Շահրամանյանի մեքենանՍամվել Շահրամանյանն առաջին անգամը չէ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Ամռանը նա որպես վկա հարցաքննվել էր Քննչական կոմիտեում մեկ այլ գործով: Դրանից առաջ ևս վեց անգամ հարցաքննվել էր:
Նա Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել էր Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին օրերին արդեն 6-րդ անգամ հարցաքննվել է Սամվել Շահրամանյանը