Ուկրաինայի խաղաղության բանակցությունների ուղին դեռ հստակ չէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների ուղին դեռ հստակ չէ՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության միջև տեղի ունեցած «բավականին լավ» քննարկումներին։

Կրեմլը չորեքշաբթի ասաց, որ Պուտինը ընդունել է ԱՄՆ-ի որոշ առաջարկներ, որոնք ուղղված են Ուկրաինայի պատերազմի ավարտին, և պատրաստ է շարունակել աշխատել՝ փոխզիջման հասնելու համար։

Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր փեսան՝ Ջարեդ Քուշները տեղեկացրել են իրեն բանակցությունների մասին և ասել, որ Պուտինից ստացած իրենց տպավորությունն այն է, որ «նա կցանկանար գործարք կնքել»։ Սակայն, թե ինչ է կատարվում հիմա, անհասկանալի է, նշել է Թրամփը։

«Այդ հանդիպումից ինչ կստացվի, չեմ կարող ասել, քանի որ տանգո պարելու համար երկու մարդ է պետք», - ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու։ Նա հավելել է. «Մենք (Ուկրաինայի հետ) բավականին լավ մշակված բան ունենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են «փորձագիտական մակարդակով». Կրեմլ