Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների իրականացման մեջ «հիմնովին սխալ» բան կար, և կան «լուրջ հիմքեր ենթադրելու», որ պատերազմական հանցագործություններ են կատարվել, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Կարծում եմ՝ այս գործողության իրականացման մեջ հիմնովին սխալ բան կար՝ կապված խաղաղ բնակիչների մահվան և Գազայի ավերածությունների հետ», - ընդգծել է Գուտերեշը։
«Նպատակը «Համաս»-ին ոչնչացնելն էր։ Գազան ոչնչացված է, բայց «Համաս»-ը դեռևս՝ ոչ։ Այսպիսով, դրա իրականացման մեջ սխալ բան կա», - նշել է նա: