ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպումը արդյունավետ էր, India today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր ամերիկացի գործընկերների կողմից մեզ ներկայացվածը, այս կամ այն կերպ, հիմնված էր նախագահ Թրամփի հետ Ալյասկայում այս հանդիպումից առաջ մեր ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», - նշել է Պուտինը։