Իտալիայի ոստիկանությունը փաստաթղթեր է պահանջել 13 նորաձևության տներից՝ չարաշահումների հետաքննության շրջանակում

Արխիվային նկար

Իտալիայի ոստիկանությունը այցելել է 13 բարձրակարգ նորաձևության ընկերությունների գլխամասեր՝ պահանջելով ներկայացնել կառավարման և մատակարարման շղթայի վերահսկողությունների վերաբերյալ փաստաթղթեր՝ կապված նրանց համար արտադրանք ստեղծող ընկերություններում աշխատողների նկատմամբ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քննության շրջանակում, հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթեր ներկայացնելու պահանջ ստացած ընկերություններն են՝ Dolce & Gabbana, Versace, Prada, Adidas Italy, Off-White Operating, Missoni, Ferragamo, Givenchy Italia, Alexander McQueen Italia, Kering-ի Gucci և Yves Saint Laurent Manifatture, Cris Conf. (Pinko), ինչպես նաև Coccinelle։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս ընկերություններից ոչ մեկը հետաքննության տակ չէ, և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել։