Նախընտրական քայլ, թե՞ անցում պրոֆեսիոնալ բանակի. ծառայությունը կես տարով կրճատելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Your browser doesn’t support HTML5

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու Պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված այս նախագիծն ամբողջությամբ ընդունվի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն տուն կվերադառնան երկուսի փոխարեն մեկուկես տարի անց: