Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք, հայտարարել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Ըստ փաստաբանի, Արշակ արքեպիսկոպոսին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Արշակ արքեպիսկոպոսի կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ամիսներ առաջ կալանավորել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանին: Նիստից առաջ փաստաբանները հայտնեցին, որ Արշակ սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին:
Սրբազանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արքեպիսկոպոսի դեմ ուղիղ ցուցմունք չկա։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։