Ադրբեջանում ընդդիմադիր Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Քերիմլիին, որը ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության կողմից, մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 278.1 հոդվածով (իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ):

Ալի Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը պետական անվտանգության ծառայությունում հարցաքննվել են նրանց նկատմամբ իրականացվող հետաքննության շրջանակներում: Նշվում է, որ նրանց բնակարաններում կատարված խուզարկություններից հետո նրանց տեղափոխել են Պետական անվտանգության ծառայություն։

Ադրբեջանական լրատվականները փոխանցում են, որ Քերիմլիի և Իբրահիմի խուզարկություններն ու հարցաքննությունները կապված են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նկատմամբ ՊԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի հետ:

Մեհդիևը մեղադրվում է պետական իշխանության զավթմանն ուղղված գործողությունների, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեհդիևը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանի աջակցությամբ. APA


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի է ենթարկել. մեղադրվում է նաև պետական դավաճանության համար