Աֆղանստանում Պակիստանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ

Առնվազն 9 երեխա և մեկ կին է զոհվել Աֆղանստանի Հոսթ նահանգում տեղի բնակչի տան պայթյունի հետևանքով, որ իրականացրել են պակիստանցի զինվորականները, հայտնել Է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահեդը:

Նա ասել է, որ Պակիստանը գործողությունն է իրականացրել նաև Կունար և Պակտիկա նահանգներում, որոնց հետևանքով վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ:

Պակիստանից չեն մեկնաբանել այս հաղորդումները:

Հարձակումները կատարվում են Պակիստանի Փեշավար քաղաքում մահապարտ ահաբեկիչների երկու պայթյունների հետևանքով երեք ռազմականացված կազմավորումների զինծառայողների մահվան հաջորդ օրը:

Հոկտեմբերին տեղի էին ունեցել պակիստանցի և աֆղան զինվորականների բախումներ, որոնց հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանը և Պակիստանը համաձայնել են պահպանել հրադադարը. Թուրքիայի ԱԳՆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանի և Պակիստանի միջև երկխոսությունը «չի հասել որևէ գործնական լուծման»