Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան առաջարկները, «այն տեսքով, որով մեզ են ներկայացվել», Ալյասկայում քննարկումների հունում են և գործնականում կարող են կարգավորման հիմք հանդիսանալ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Թուրքական պետական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ «Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել Ուկրաինայում հարատև և արդար խաղաղություն հաստատելու համար»։
Նույն աղբյուրը հավելում է, որ նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ մի շարք թեմաներ։