ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները արդյունավետ են որակել կիրակի օրը կայացած բանակցությունները:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լավատեսություն է հայտնել գրանցված առաջընթացի վերաբերյալ: Նա շեշտել է, որ խոսքը միայն պատերազմը դադարեցնելու մասին չէ, այլ նաև՝ Ուկրաինայի ապագայի ապահովման: Նա հույս է հայտնել, որ այդ ապագան կլինի «ավելի բարեկեցիկ, քան երբևէ»:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նկատել է՝ ավելի մեծ աշխատանք կա անելու։
Բանակցությունների բաց հատվածում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար: Նա ասել է, որ Վաշինգտոնն իրենց լսում է և աջակցում:
Հանդիպումից հետո նա ևս հայտարարել է, որ այն արդյունավետ է եղել։