Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
Համաձայն դրանց՝ մեկ շաբաթ առաջ անցկացված քվեարկությանը 69 հազար 924 ընտրողներից մասնակցել են 31 հազար 535-ը:
Նորընտիր ավագանիում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը, որն ստացել է 15 հազար 298 քվե, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10 հազար 51 քվե, և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 1 692 քվե:
Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վաղարշապատի ավագանիում կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, և «Մայր Հայաստան»-ը՝ 2 մանդատ, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում: