Արա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը, Երևան, 20-ը նոյեմբերի, 2025թ.

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր:

Ռոստոմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվալ զինվորի հայր է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատաստության համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գալստանյանն ու ևս 5 մեղադրյալ կշարունակեն մնալ կալանքի տակՔԿ-ն հայտնում է՝ «Սրբազան պայքար» շարժման գործով 15 անձ կալանավորվել է