Վեհափառի հրաժարականի կոչին միացած տասը եպիսկոպոսներից Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն արգելել է իր թեմի քահանաներին պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը:
Այս կիրակի Կեչառիսում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլ պաշտոնյաներ, վեհափառի անունը հնչել է: «Ազատության» հետ զրույցում սա հաստատեց Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Սահակ Սահակյանը՝ նշելով, որ «այդ ամենը եղել է առաջնորդ հոր՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հրահանգով:
«Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է ասել, որ ոնց արվում է, այդպես պետք է արվի, որ չենք զեղչում Վեհափառի անունը: Այն, որ ասվում է, թե իբրև մեզ ասել է՝ զեղչենք, և մենք էլ ընդդիմացել ենք, դա սուտ է, կեղծիք է, - ասաց նա, - Մեզ բազմիցս ասվել է, որ վեհափառ հայրապետի դեմ չեն իրենց գործողությունները»:
Արքեպիսկոպոսը վարչապետի հետ հանդիպած, ապա վեհափառի հրաժարականը պահանջած 10 եպիսկոպոսների շարքում է:
Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներում սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը։ Այդպես եղավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, նաև Վայոց Ձորի և Մասիացոտնի թեմերում։
Առավել մանրամասն այստեղ