Աստանայում մեկնարկել է Փաշինյանի և Տոկաևի հանդիպումը

Աստանայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Առանձնազրույցից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, հաղորդում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը: