Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են, - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Աշխատանքներին մասնակցում է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել է 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 չվերթ)», - փոխանցեց Սարգսյանը:

Բռնկված հրդեհի օջախներից 2-ը հաջողվել է մարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է, տեղում հարյուրավոր հրշեջներ են աշխատումՃամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի երեք օջախներից երկուսը մարված են