Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորը: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: