ԵՄ խոսնակ. Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ «ինտենսիվ քննարկումներ» են ընթանում

ԵՄ խոսնակն այսօր հայտարարել է, որ «ինտենսիվ քննարկումները» շարունակվում են, այդ թվում՝ Բելգիայի հետ, Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործելու հարցով։

Բելգիայի աջակցությունը ծրագրին կարևոր նշանակություն ունի, քանի որ ակտիվները, որոնք ԵՄ-ն հույս ունի օգտագործել, պահվում են Բելգիայում գործող Euroclear ֆինանսական հաստատությունում։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում նշել է, որ ակտիվների օգտագործումը կարող է խափանել Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը։