Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով. վարչապետը ներկայացրեց «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը

«Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները», - խորհրդարանում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը:

Ըստ Փաշինյանի՝ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեն, իսկ երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները: Պլանը սա է, և ամեն ինչ կանեն, որ այս ժամանակացույցն աշխատի, բայց գուցե շեղումներ լինեն, նշեց նա:

Վարչապետը նաև մանրամասներ ներկայացրեց երկաթուղու և ճանապարհներին մասով.

«Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու՝ երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ:
Ես կարող ասել՝ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս»:

Ավտոճանապարհների հետ կապված՝ մեծ հավանականությամբ այդ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավի ճանապարհներին:

Նավթամուղի հետ կապված հստակ չենք կարող ասել, կախված է նաև նավթի միջազգային գներից»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ այս նախագիծը իրականացվելու է և շատ արագ տեմպերով:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են ԵՄ պետությունների դեսպանների հետՄեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար. վարչապետԱՄՆ-ը մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի հետ առաջին աշխատանքային խմբերը կստեղծի «Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի». Արարատ Միրզոյան