Եվրահանձնաժողովը Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներն օգտագործելու փաթեթ է ներկայացրել, որը նախատեսում է նաև այդ գումարները որպես վարկ տրամադրել Ուկրաինային։
Բելգիան, որտեղ պահվում է ռուսական շուրջ 140 միլիրարդ եվրո ակտիվների մեծ մասը, քննադատել է այս առաջարկը։ «Անընդունելի է օգտագործել այդ գումարը և մեզ մենակ թողնել ռիսկերի առջև», - ասել էր արտգործնախարար Մաքսիմ Պրևոն։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, պնդել է, թե Բրյուսելի մտահոգությունները մեծամասամբ հաշվի են առնվել, և որ միությունը պատրաստ է երաշխիքներ տալ և աջակցել, եթե Ռուսաստանը հայց ներկայացնի միջազգային ատյաններ։
Ուժի մեջ մտնելու համար որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների առաջնորդների կողմից: Ակնկալվում է, որ քննարկումը տեղի կունենա մինչև այս տարեվերջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգիան կրկին քննադատել է ռուսական սառեցված ակտիվները որպես վարկ Ուկրաինային փոխանցելու առաջարկը