Եվրամիությունը Հայաստանին 12 մլն եվրոյի աջակցություն կտա այդ թվում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոս, արխիվ

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Եվրամիությունը պատրաստվում է 12 մլն եվրո աջակցություն տրամադրել Երևանին՝ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի, կիբեռանվտանգության համար։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շեշտեց, որ աջակցությունը նպատակ ունի բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:

«Ստեղծել վաղ նախազգուշացման և արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ FIMI-ի՝ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ: Աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարատիվներին, որոնք ընդգծում են կայունությունը, անվտանգությունը և այլն։ Աշխատելով լրատվամիջոցների հետ, ներգրավել և զինել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին որպես ակտիվ գործընկերներ FIMI-ի դիմակայունության հարցում, ուժեղացնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ», - ասաց Կոսը:

Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ 12 մլն եվրոյի աջակցությունը կօգնի Հայաստանին ընտրություններին ընդառաջ հակահարված տալու կամ ավելի դիմացկուն լինելու ռուսական ապատեղեկատվության դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցինԲրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հանդիպումը