Գերմանիան գործընկերներին կոչ է անում օգնել Ուկրաինային ռուսական հարձակումների ֆոնին

Ուկրաինայում իրավիճակը շատ լարված է Ռուսաստանի շարունակվող հարձակումների պատճառով, և Կիևին շտապ անհրաժեշտ է գործընկերների օգնությունը պաշտպանության հարցում, հայտարարել Է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

«Ռուսաստանի անդադար հարձակումները հսկայական ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա, և դա ևս մեկ պատճառ Է Ուկրաինայի կողմնակիցների համար՝ օգնելու երկրին նրա պաշտպանության հարցում», - ասել է կառավարության ներկայացուցիչը Բեռլինում կայացած հերթական կառավարական մամուլի ասուլիսում: