Գրիգորյան. «Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ կապված TRIPP-ի հետ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխի

«Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ կապված TRIPP նախագծի հետ», - այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սահմանազատման Հայաստանի հանձնաժողովը գլխավորող Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումը գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն առաջացրեց:

«Երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման, և դա քննարկվում է: Բացի դա, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքերը սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը նշեց, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնք վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը: Եվ որոշ ժամանակ անց կլինի տեղեկատվություն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ վերջին հանդիպումն էլի կապված էր հենց TRIPP նախագծի հետ:

«Մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRiPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ», - հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը:

2024-ի գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու Ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարվա սկզբին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որևէ գործնական աշխատանք չի կատարվել:

Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն այս տարվա սեպտեմբերին են հանդիպել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել». ՓաշինյանԱյն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, պատրաստ ենք դուրս գալ, պահանջատեր ենք մեր տարածքների համար. ՔՊ-ականը՝ անկլավ-էքսկլավների մասին Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին որևէ գործընթաց չկա. մարզպետԵնթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն, հակառակ դեպքում չի աշխատի լիարժեք. փոխվարչապետԿոստանյանը չի հերքում, որ սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի «Թրամփի ուղու» հատվածիցԸստ քարտեզագետ Մելիքսեթյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը վերսկսվելու է ՍյունիքիցՀայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում