Հակոբ Արշակյանը ևս չի լինի ՔՊ-ի ցուցակում

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյան, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

Լրագրողների հետ զրույցում Արշակյանը պարզաբանեց, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը:

ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացավ նոյեմբերի 30-ին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, առաջադրվածների թիվը շուրջ 380 է, նրանցից մոտ չորս տասնյակը անկուսակցական են:

Անկուսակցականներն առաջադրվելու դիմումներ կարող էին ներկայացնել ՔՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրն ունենալու դեպքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը չեն լինի ՔՊ-ի ցուցակում Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինիԻշխող ուժը ձևավորում է առաջիկա ընտրությունների իր ցուցակը նոր ձևաչափով՝ ինքնառաջադրմամբ ու փրայմերիզներով