«Ցավալի պարտություն էր». Մելիքյանը՝ Պորտուգալիայի հավաքականից կրած պարտության մասին

Հայաստանի ազգային հավաքականը կիրակի օրը Պորտուում Պորտուգալիայի հավաքականից կրած 1:9 հաշվով պարտությամբ ավարտեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:

Խաղից հետո «Ազատության» հարցին ի պատասխան հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց. - «Ցավալի պարտություն էր, մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, այսօր երևաց դա. ֆուտբոլիստներ կան, որ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք։ Կարծում եմ՝ նման խաղերով կդառնանք ավելի ուժեղ, փորձառու մեր ապագայի համար»։

Մարզչի խոսքով՝ ավելի շատ անհատական սխալների պատճառով ձախողում էր: «Չէինք սպասում այդպիսի սխալներ, բայց դա կապում եմ հոգեբանության հետ. տղաներն այս մակարդակի պատրաստ չէին»,- ընդգծեց Մելիքյանը։

Վեց խաղում վաստակած 3 միավորով Հայաստանի ընտրանին վերջին տեղը գրավեց եվրոպական F խմբում՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ և պարտվելով մյուս բոլոր խաղերում:

13 միավորով խմբում առաջին տեղը գրավեց և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Պորտուգալիայի հավաքականը: 10 միավորով երկրորդ հորիզոնականում է Իռլանդիայի ընտրանին, որը կշարունակի պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար:

Իռլանդիայի հավաքականը ընտրական մրցաշարի վերջին տուրում մրցակցի հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ, որը 8 միավորով 3-րդ տեղը գրավեց F խմբում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եղիշե Մելիքյան. Հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, բայց մարզադաշտում պետք է մոռանաս մրցակցի հեղինակությունը«Կարմիր քարտը ջարդեց մեր խաղը».10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը զիջեց ԻռլանդիայինՊորտուգալիան՝ F խմբի միանձնյա առաջատար, Հայաստանը պահպանում է շանսերըՃնշում լինելու է, բայց մենք լավ թիմ ենք, հավատ ունենք, կպայքարենք. Եղիշե ՄելիքյանՇատ ափսոսում եմ, շանսեր ունեինք միավոր վերցնելու. Հայաստանի հավաքականը պարտվեց ՀունգարիայինԵղիշե Մելիքյանը խոստանում է՝ հաղթանակից հետո զգոնությունը չեն կորցնիՀայաստանը հաղթեց Իռլանդիային՝ 2:1Հարված, որը շուտ չի մոռացվի. Մելիքյանը՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին