Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Երեկվանից Բաքվում գտնվող հայաստանցի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներին ընդունել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը: Զրույցը Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին է եղել, հայտնում են ադրբեջանական աղբյուրները:

Ադրբեջանի և Հայաստանի փորձագետները իրենց «կլոր սեղանի» ընթացքում քննարկել են խաղաղության գործընթացի դինամիկան, քաղհասարակության դերը երկխոսության խթանման գործում և ապագայում իրականացվելիք համատեղ նախագծերը: Այլ մանրամասներ չկան:

Մինչև այցը հանդիպման մասնակիցներից Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանն» ասել էր՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն նախատեսված չէ, չնայած դեռ երևանյան հանդիպման ժամանակ հայաստանցի փորձագետներն իրենց այդ ցանկությունը փոխանցել էին ադրբեջանցիներին:

Առաջինն ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան՝ մեկ ամիս առաջ: Նրանց հետ հանդիպել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում ենՀայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու առաջիկա այցի ընթացքում ակնկալում են հանդիպել նաև հայ գերիներինԼաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստը»՝ Երևանում Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ