Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սպասվում է, որ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան, հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ելույթ ունենալով Բրյուելի «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին՝ նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-22-ը առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն է այցելել Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն էր այցելել Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։
«Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - համոզմունք է հայտնել ԱԽ քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կժամանեն Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովի