Հերքումից մինչև ցուցադրություն. Հյուսիսային Կորեան փառաբանում է Ուկրաինայի դեմ պայքարը

Մոսկվայում հոկտեմբերի 8-ին անցկացված հյուսիսկորեական արվեստի ցուցահանդեսում ներկայացված կտավն է՝ վերնագրված «Իմ անգին կյանքը նվիրելով»։

Այս նկարը ցուցահանդեսի աշխատանքներից մեկն է, որտեղ պատկերված են հյուսիսկորեացի զինվորներ, որոնց բերել են ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի զորքերի դեմ կռվելու:

«Նույն խրամատում». այսպես է վերնագրված հյուսիսկորեացի և ռուս զինվորներին պատկերող այս նկարը:

«Մեծ ժողովրդի երկիրը» կոչվող քարոզչական ցուցահանդեսը ներկայացված է Մոսկվայի Դեկորատիվ արվեստի համառուսաստանյան թանգարանում:

Կտավը վերնագրված է՝ «Խանդավառություն մեծ հաջողությունից»:

Թե՛ Մոսկվան, և թե՛ Փհենյանը սկզբում հերքեցին Հարավային Կորեայի հետախուզության 2024-ի հոկտեմբերին արված այն հրապարակումները, որոնցում պնդում էին, թե հյուսիսկորեացի զինվորները կռվում են ռուսների կողքին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք որակել էր որպես «հերթական կեղծ լուր»։

Կտավը վերնագրված է «Մարտական ընկերոջ համար»։

Աճող ապացույցների ֆոնին՝ Մոսկվան ապրիլին ընդունեց, որ հյուսիսկորեացիները կռվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանում՝ Ուկրաինայի ներթափանցման դեմ։

Հյուսիսկորեացի զբոսաշրջիկները քայլում են մի կտավի կողքով, որը վերնագրված է «Հայրենիքի արժանապատվության և պատվի հերոսական մարտիկները»։

Վերևի ձախ անկյունում կարծես թե ուղղափառ եկեղեցու գմբեթներ են տեսանելի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ ցուցահանդեսում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Փհենյանում գտնվող հուշապատի մոտ, որը նվիրված է Ռուսաստանի Կուրսկի մարզի մարտերում զոհված 101 զինվորների հիշատակին։ Լուսանկարը հրապարակվել է օգոստոսին։

Հարավային Կորեան, վկայակոչելով հետախուզական տվյալները՝ հաղորդել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում մոտ 2000 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել:

«Մեր ուժը՝ «Պադասուրի 6» հրթիռը» անվամբ նկարը՝ մոսկովյան ցուցահանդեսում

Կուրսկում ընթացող պատերազմը պատկերող նկարների հետ մեկտեղ ցուցահանդեսում ներկայացված են նաև լանդշաֆտներ, հյուսիսկորեական ռազմական տեխնիկա և իդեալականացված առօրյա կյանքը՝ ավտորիտար երկրում։

Մոսկվայի ցուցահանդեսի այցելուները

Ռուսների արձագանքը արվեստի ցուցադրությանը տարբեր է եղել. մեկը նրբորեն քննադատել է նկարների պարծենկոտությունը: Մեկ այլ երիտասարդ այցելու էլ լրագրողին ասել է, թե ակնկալում է, որ Մոսկվա-Փհենյան դաշինքը կարճատև կլինի և կշարունակվի «միայն Ուկրաինայում պատերազմի ժամանակ»։

Մոսկվայում անցկացված արվեստի ցուցահանդեսում ներկայացվել են հյուսիսկորեացի մարտիկներ, որոնք կռվում են ուկրաինական զորքերի դեմ․ սա Ուկրաինա ռուսական ներխուժման մի կողմն է, որը Կրեմլը ժամանակին որակել էր որպես «կեղծ լուր»։