Հռոմի պապը Լիբանանի իշխանություններին խաղաղության կոչով է դիմել

Հռոմի պապը Լիբանան իր անցի ընթացքում դիմել է երկրի քաղաքական առաջնորդներին՝ կոչ անելով խաղաղությունը դարձնել գլխավոր առաջնահերթություն:

Ելույթ ունենալով նախագահի, վարչապետի և այլ քաղաքական առաջնորդների ներկայությամբ՝ Լևոն 14-րդն ասել է, որ Լիբանանը պետք է շարունակի խաղաղ ջանքերը՝ չնայած տարածաշրջանում «չափազանց բարդ, կոնֆլիկտային և անորոշ» իրավիճակին:

Նա նախազգուշացրել է, որ մարդկության ապագան վտանգված է աշխարհում արյունալի հակամարտությունների անսովոր քանակի պատճառով:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել լիբանանցիներին չլքել իրենց երկիրը՝ չնայած տարածաշրջանում տարիներ շարունակվող հակամարտությանը և խորը տնտեսական ճգնաժամին։

Այսօր հանդիպելով Բեյրութի կաթոլիկ, ապա սուննի, շիա և դրուզ համայնքների ներկայացուցիչներին՝ հովվապետը նրանց հորդորել է «ամուր մնալ, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի փախչել իր երկրից՝ անիմաստ և դաժան հակամարտությունների պատճառով»:

Մերձավորարևելյան այս շրջագայության ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելել էր նաև Թուրքիա, աղոթել Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում։

Հռոմի պապը Լիբանան է ժամանել Թուրքիայից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի Պապը ժամանել է Լիբանան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի Պապը այցելել է Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցի և աղոթել