Գյումրիից Երևան հասած Ղուկասյանի աջակիցների մասնակցությունն ապահովելու համար այսօր դատական նիստն ավելի մեծ դահիճում էր անցկացվում: Հորն ու որդուն ոստիկանական ուղեկցությամբ են դահլիճ բերում:
Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում անգամ օծանելիքի փոքր սրվակ հանեց ծոցագրպանից ու սկսեց վրան ցողել, հետո որդուն փոխանցեց ինչը նկատեց դատավորը:
Դատարանում այսօր որպես վկա հարցաքննվեց Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, ով ժամանակին ավագանու անդամ է եղել: Շուրջ 40 դրվագով առաջադրված մեղադրանքը հիմնականում համայնքային հողատարածքների օտարումներին է վերաբերում: Մեկ վկայի հարցաքննությամբ էլ նիստը հետաձգվեց, բայց մինչ այդ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատարանին ապահովել իր վստահորդների՝ հայր ու որդի Ղուկասյանների անվտանգությունը հենց դատարանում: Հիշեցրեց, որ երկու նիստ առաջ նրանց նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ երկու ոստիկանի ցուցմունքով:
«Դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես՝ իմ պաշտպանյալի և իմ վստահորդների նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատնությամբ», - հայտարարեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիայի գործով նախաքննությունն ավարտվել է, հաստատվելու դեպքում այն կուղարկվի դատարանՂուկասյանների նոր մեղադրանքի հիմքում դրվել են դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտություններն իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Դատարանը մերժեց միջնորդությունը: Նիստի ավարտին էլ Վարդան Ղուկասյանը հասցրեց արձագանքել կոռուպցիայի մեջ իր մեղադրանքին, պնդելով, որ այն սարքված է իշխանության կողմից:
«Էս պատվերն իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերը մաքուր են», - ասաց Գյումրիի քաղաքապետը: