Կալլաս. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, որը կբերի երկարատև և արդար խաղաղություն

Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, եթե այն երկարատև և արդար խաղաղություն կբերի, և եթե այն ներառում է Ուկրաինան և ԵՄ-ն, - այս մասին հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը՝ անդրադառնալով Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրին:

«Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի և եվրոպացիների մասնակցությամբ», - ասել է ԵՄ արտգործնախարարը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին:

«Մեր թիմերը՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն, կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերի վրա», - Telegram-ում գրել է Զելենսկին, - «Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ. նոր մանրամասներՈւկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի նոր մանրամասներ են հրապարակվելՌուբիո. Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համարԱՄՆ-ի մշակած նոր առաջարկով Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքի և զենքի մի մասից