Կալլասը կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի և Եվրոպայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։

Այսօր Բրյուսելում ընդունելով ուկրաինացի գործընկերոջը՝ Կալլասը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը կարողանար ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, «արդեն իսկ կաներ դա»։

«Ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը՝ ագրեսորը, այլ ոչ թե այն, թե ինչ պետք է զոհաբերի զոհը՝ Ուկրաինան», - ասել է նա:

Բրյուսելը պնդում է, որ հակամարտության շուրջ բանակցություններին պետք է նաև Եվրոպան մասնակցի, և որ նախագահ Թրամփի առաջարկած պլանը լուրջ բարեփոխումների կարիք ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ. Շատ մոտ ենք համաձայնության Ուկրաինայում խաղաղության պլանի շուրջ