Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը:
«Կարևորն այն է, որ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու, տեսնենք», - ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների վերջին օրերին տված հարցազրույցներին, երեկ հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ սկսվեց 44-օրյա պատերազմը. Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցն ու Փաշինյանի վաղորդյան 10 ստատուսները