Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Նոյեմբերի 4-7-ը կայացած ժողովի արդյունքներով Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է «Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները»:

Նոյեմբերի 27-ին վարչապետի հետ հանդիպած ութ եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից մի քանիսի բացակայության պատճառով հաջորդ օրը տապալվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը այնուհետև հայտարարեց՝ դատապարտում են այդ կեցվածքը, բայցև կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը:

Նույն օրերին արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից ինը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել են «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «սրբապիղծ հոգևորականներից» և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Երկրորդի վարքագիծը որակել են անհամատեղելի Հայ եկեղեցու կանոնների հետ։ Այդ մեղադրանքները Մայր Աթոռն անհիմն է որակել:

Հայտարարության հիմքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութն էր, որում, ըստ Քննչական կոմիտեի, փորձաքննությամբ հաստատվել է, որ արքեպիսկոպոսն է, սակայն բարձրաստիճան հոգևորականը դա հերքում է:

Նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, նրանց թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցածները, նոր հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Գարեգին Երկրորդին կամովին հանգստյան գնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա կլինի դասալքություն. Արշակ սրբազանԱկնարկներ եղել են որոշակի գործողությունների. Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել էՓաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց պատարագի«Ակնկալում ենք՝ կաթողիկոսը, կամովին հանգստյան կկոչվի և հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել». եպիսկոպոսներ«Մերժենք մեղքը». վարչապետին հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածելՎարդապետաց դասը հորդորում է «չգայթակղվել և չտրտմել հալածանքներից, չօտարանալ»Մայր Աթոռը չի շտապում կարգալույծ անել վարչապետի ընդունելությանն արժանացած բարձրաստիճան հոգևորականներին ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն էԳՀԽ նիստը չի կայացել. Մայր Աթոռը պնդում է՝ կաթողիկոսի հասցեին մեղադրանքներն անհիմն ենՀայտարարության մեջ կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքներն անհիմն են. Մայր ԱթոռՓաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ